Բանգալադեշում ծնվել է երկրորդ Բենջամին Բաթոնը (ֆոտո)

28 մայիսի, 2017  12:21

Բանգալադեշում՝ Դաքայի բժշկական քոլեջում ծնվել է հազվագյուտ գենետիկ խանգարմամբ՝ պրոգերիայով տղա:

TMZ-ն հայտնում է, որ նորածնին համեմատել են Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի պատմվածքի հերոս Բենջամին Բաթոնի հետ՝ մարդ, որը հետեւից առաջ է ապրում. նա ծերունի է ծնվել եւ ամեն օր երիտասարդանում է: Պատմվածքի հիման վրա Դեւիդ Ֆինչերը նկարահանել է «Բենջամին Բաթոնի խորհրդավոր պատմությունը» ֆիլմը, որում գլխավոր հերոսի դերը կատարել է Բրեդ Փիթը:

Պարբերականը հրապարակել է փոքրիկի նկարը, որի դեմքը տարեց մարդու է նման:

Այս հազվագյուտ հիվանդությունն արտահայտվում է արագ ծերացմամբ, որը սկսվում է մանուկ տարիներից, ըստ որում՝ հիվանդությունը չի բուժվում: Հիվանդությունը աթերոսկլերոզ է առաջացնում, որի հետեւանքով սրտի հիվանդություն է զարգանում:

Պրոգերիայի դեպքում կյանքի տեւողությունը, որպես կանոն, մոտ 13 տարի է կազմում: Այսուհանդերձ, որոշ դեպքերում երեխաներն ապրում են մինչեւ 20 տարի:

Աշխարհում գրանցվել է պրոգերիայի ավելի քան 80 դեպք: Ի դեպ՝ դրանցից մեկը դարձյալ Բանգլադեշում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում