Հանգստյան օրերին երկար քնելու սովորությունը կարող է ճարպակալում եւ սրտի հիվանդություններ առաջացնել

7 հունիսի, 2017  11:56

Հանգստյան օրերին կուշտ քնելու սովորությունը, այսպես կոչված, «սոցիալական ջեթլագի» զարգացում է հրահրում: Ռեժիմի նման խափանումը սպառնում է սրտի հիվանդությունների, դիաբետի եւ ճարպակալման մեծ վտանգով, զգուշացնում են University of Arizona-ի գիտնականները:

Գիտնականները հարցում են անցկացրել 22-60 տարեկան 984 կամավորների շրջանում: Նրանք հարցվածների մոտ «սոցիալական ջեթլագի» ախտանիշներ են հայտնաբերել, որից հետո պարզել են` արդյոք նրանք առողջական խնդիրնհեր ունե՞ն, որքա՞ն է նրանց քնի տեւողությունը, տառապո՞ւմ են անքնությամբ, հոգնածությամբ, քնկոտությամբ, սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ունե՞ն:

Պարզվել է, որ հանգստյան օրերին յուրաքանչյուր ավել ժամը (երբ մարդը պատրաստվում է քնել եւ սովորալկանից ավելի ուշ է արթնանում) սրտի հիվանդությունների հավանականությունը մեծացնում է ամբողջ 11 տոկոսով: Ըստ որում` վատթարանում է մարդու տրամադրությունը, նա քնկոտություն եւ հոգնածություն է զգում:

Գիտնականների խոսքով` ամուր առողջության գրավականը քնի կանոնավոր ռեժիմն է: Մեծահասակ մարդը գիշերը պետք է քնի առնվազն 7 ժամ, եւ ցանկալի է, որ քնի եւ արթնանա միեւնույն ժամին` անկախ շաբաթվա օրվանից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում