Եմենում խոլերայից 800 մարդ է մահացել

8 հունիսի, 2017  19:42

Եմենում խոլերայի համաճարակից ապրիլի վերջից մինչեւ հիմա 789 մարդ է մահացել։ Այս մասին հայտնել են ԱՀԿ-ից։

«Հիմա ստացել ենք տվյալներ խոլերայով վարակվելու 101 820 հավանական դեպքերի ու 789 մահերի մասին՝ երկրի 19 նահանգներում»,- ասել է կազմակերպության ներկայացուցիչ Տարիկ Ժազարեւիչը։

Հիշեցնենք, որ Եմենում խոլերայի բռնկում է գրանցվել ապրիլին։ Մայիսին երկրի մայրաքաղաք Սանայում արտակարգ դրություն են սահմանել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում