Քիմիաթերապիան բացասաբար է ազդում երեխաների կոգնիտիվ ֆունկցիաների եւ հիշողության վրա

16 հունիսի, 2017  11:55

Քիմիաթերապիան բացասաբար է ազդում երեխաների կոգնիտիվ ֆունկցիաների վրա եւ վատթարացնում է նրանց կարճաժամկետ հիշողությունը: Այս մասին հաղորդում են Լեւենի համալսարանի աշխատակիցները:

Նրանք վերլուծել են մանկության տարիներին (մոտ 6,5 տարեկանում) քիմիաթերապիա ստացած 31 մարդու տվյալները: Գիտնականները կոգնիտիվ թեստեր անցած մասնակիցների տվյալները համեմատել են ստուգիչ խմբի արդյունքների հետ: Պարզվել է, որ մանկության տարիներին քաղցկեղի դեմ բուժում ստացած կամավորների կարճաժամկետ հիշողությունը ավելի վատ է եղել ստուգիչ խմբի համեմատությամբ: Դրանից բացի, մանկության տարիների քիմիաթերապիա ստացած մարդկանց մոտ կոգնիտիվ ճկունությունը նվազեցված էր: Մինչեւ բուժումը զարգացած կոգնիտիվ ֆունկցիաները, ինչպիսին են երկարաժամկետ հիշողությունը եւ կենտրոնանալու ունակությունը, այս մասնակիցների դեպքում տուժել են:

Մասնագետները նաեւ պարզել են, որ տաու սպիտակուցի ֆոսֆորացման մակարդակին համապատասխան կարելի է որոշել կոգնիտիվ ֆունկցիաների հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը: Այս սպիտակուցի մակարդակը որքան բարձր է եղել, այնքան մեծ էր կոգնիտիվ խանգարումների հավանականությունը: Հետազոտողները կարծում են, որ տաու սպիտակուցի մակարդակի որոշումը կօգնի քաղցկեղի դեմ բուժում ստացող երեխաների շրջանում կանխել կոգնիտիվ ֆունկցիաների հետագա խնդիրները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում