Ինչպե՞ս հաղթահարենք շոգն առանց խնդիրների եւ թունավորումների. 8 խորհուրդ գաստրոէնտերոլոգից

27 հունիսի, 2017  17:51

Ամռանը մարդիկ սննդային թունավորումներին եւ մարսողության հետ կապված խնդիրներին ավելի հաճախ են բախվում՝ անորակ կամ հին մթերք օգտագործելու պատճառով, քան տարվա մյուս եղանակներին: Ինչպե՞ս հաղթահարենք առաջիկայում Երեւանում սպասվող շոգը` առանց նման խնդիրների եւ թունավորումների: Գաստրոէնտերոլոգ Մարիաննա Մալխասյանը դրա հետ կապված հետեւյալ խորհուրդները տվեց.

Ուշադրություն դարձրեք մթերքների պիտանիության ժամկետին: Պատահում է, որ մթերքի պիտանիության ժամկետը դեռեւս չի սպառվել, սակայն այն օգտագործման համար արդեն պիտանի չէ չափից ավելի շոգի կամ սխալ պահելու հետեւանքով: Օգտագործելուց առաջ համոզվեք, որ մթերքն իսկապես թարմ է: Շոգին ցանկալի չէ սունկ եւ կաթ օգտագործել. բավական մեծ է թունավորվելու կամ մարսողական խնդիրներ ունենալու հավանականությունը: Շոգ եղանակին հակացուցված է նաեւ ալկոհոլի օգտագործումը. այն օրգանիզմից դուրս է բերում հեղումն ու նպաստում ջրազրկմանը: Ապուրներն ու այլ ուտեստները չի կարելի է պահել 3 օրից ավելի, նույնիսկ սառնարանում: Եթե որոշել եք քաղաքից դուրս գնալ, բոլոր մթերքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ապահովեք: Ձգտեք ավելի շատ թարմ միրգ ու բանջարեղեն ուտել: Օրական 2-3 լիտր ջուր խմեք: Թունավորման եւ մարսողության հետ կապված խնդիրների դեպքում ինքնաբուժմամբմ զբաղվել պետք չէ: Ավելի լավ է դիմել բժշկի, հատկապես եթե ախտանշանները 24 ժամվա ընթացքում չեն անում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում