Գեյթսը նախազգուշացրել է վտանգավոր պանդեմիայի մասին

1 հուլիսի, 2017  12:16

Միլիարդատեր ու բարերար Բիլ Գեյթսը Daily Mail պարբերականին տված հարցազրույցում հայտնել է մոծակների պատճառով գլոբալ համաճարակի հնարավորության մասին։ Գեյթսի կարծիքով այդ համաճարակը կարող է միլիոնավոր մարդկանց կյանք խլել։ 

Բրիտանական Daily Mail պարբերականը անոնսել է էքսկլյուզիվ տեսահարցազրույց՝ մոլորակի մենահարուստ մարդկանցից մեկի՝  Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հետ։ Այն հրապարակելու են հաջորդ շաբաթ, ու մանրամասները դեռ չեն հայտնում, սակայն նշում են այդ հարցազրույցի գլխավոր թեմաներից մեկը։ Գեյթսի խոսքով, մարդկությանը սպառնում է ինչ -որ պանդեմիա, որի տարածողները մոծակներն են լինելու։

Բարերարը վախենում է, որ պանդեմիայի հետեւանքով կարող է մոտ 10 մլն մարդ զոհվել։ Թե հատկապես ինչ հիվանդության մասին է խոսքը, չեն նշում։ Նաեւ նշում են, որ նման իրավիճակը կարող է կապակցված լինել գլոբալ տաքացման խնդրի հետ, որի պատճառով մոծակները ընդլայնում են իրենց բնակության տարածքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում