Մահացու հիվանդ բրիտանացին մտադիր է Լոնդոնի Գերագույն դատարանից պահանջել կյանքից հեռանալու իրավունք

17 հուլիսի, 2017  20:42

Մահացու հիվանդ բրիտանացին մտադիր է Լոնդոնի Գերագույն դատարանից պահանջել կյանքից հեռանալու իրավունք։  AP-ի փոխանցմամբ, 67-ամյա Նոել Կոնվեյը շարժողական  նեյրոնների հիվանդություն ունի։ Նա մտադիր է դատարանում վիճարկել էվթանազիայի արգելքը, պատճառաբանելով, որ այն անհամատեղելի է մարդու իրավունքների պաշտպանության հետ։ 

Կոնվեյի մոտ հիվանդությունն ախտորոշվել է 2014-ին։ Ակնկալվում է, որ նա կմահանա մեկ տարվա ընթացքում։ Նրա խոսքով ինքը վեց ամսից էլ քիչ ժամանակ ունի՝ որոշումներ կայացնելու ունակությունը պահպանելու համար, դրա համար էլ ուզում է «խաղաղ» ու «արժանավայել» մահվան իրավունք ապահովել։ «Ես միեւնույն է մահանալու եմ, բայց ուզում եմ ինքս որոշել երբ ու ինչպես»,- ասել է նա։

Ավելի վաղ Գերագույն դատարանը մերժել էր նույնատիպ միջնորդությունը, նշելով, որ այս հարցի շուրջ վճիռ կայացնելուց առաջ այն պետք է քննարկվի խորհրդարանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում