Բժիշկները փրկել են աղջկա ուղեղը, որը լողավազանում խեղդվելուց է փրկվել

20 հուլիսի, 2017  10:35

Բժիշկներին հաջողվել է վերականգնել փոքրիկ աղջկա ուղեղի ֆունկցիաները, որը լողավազանում խեղդվելուց է փրկվել եւ թթվածնի պակասի պատճառով ուղեղի մոխրագույն եւ ճերմակ նյութերի վնասվածք է ստացել: Դեպքը Medical Gas Research ամսագրում նկարագրել են LSU Health New Orleans School of Medicine-ից Փոլ Հարչն ու University of North Dakota School of Medicine-ից Էդվարդ Ֆոգարթին:

2016 թվականի փետրվարին 2 տարեկան Էդեն Կարլսոնն ընկել է լողավազանն ու 15 րոպե ջրի տակ մնացել: Ո՛չ մոր կատարած սիրտ-թոքային վերակենդանացումը, ե՛ւ բժիշկների օգնությունը փոքրիկին չեն փրկել ուղեղի լուրջ վնասվածքներից, սրտի աշխատանքը հաջողվել է վերականգնել մի քանի ժամ անց: Աղջիկը դադարել է քայլել ու խոսել, միայն գլխով է արել:

Ուղեղը հաջողվել է փրկել մի քանի տեսակ թթվածնային թերապիայի շնորհիվ, այդ թվում՝ հիպերբարիկ օքսիգենացիայի: Բժիշկներին հաջողվել է հրաշալի արդյունքի հասնել ժամանակին սկսված բուժման եւ հիվանդի տարիքի շնորհիվ. եթե հյուսվածքների դեգեներացիան ավելի երկարատեւ լիներ, հազիվ թե հաջողվեր վերականգնել դրանք:

Օրական երկու անգամ 45 րոպե քթից անցկացված զոնդի միջոցով թթվածին են փոխանցել երեխային: Արդեն մի քանի գործողությունից հետո բարելավում է նկատվել: Շարժողական ֆունկցիաները վերականգնելու համար բժիշկները նաեւ ֆիզիոթերապիա են ավելացրել:

39 պրոցեդուրայից կազմված բուժման կուրսից հետո աղջիկը սկսել է քայլել, նրա խոսքը զգալիորեն բարելավվել է: Վերականգնվել են նաեւ կոգնիտիվ ֆունկցիաները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում