Ինչպե՞ս պահպանել առողջությունը նստակյաց աշխատանքի դեպքում

4 սեպտեմբերի, 2017  11:54

Նստակյաց կենսակերպի վտանգավոր հետեւանքների մասին քիչ չի խոսվել: Ամբողջ օրը նստած անցկացնող մարդիկ առավել հաճախ են բախվում սիրտ-անոթային, քաղցկեղային եւ մի շարք այլ հիվանդությունների, քան շարժուն կենսակերպ վարող մարդիկ:

Այսպիսով՝ ինչպե՞ս կարելի է պահպանել առողջությունը նստակյաց աշխատանքի դեպքում:

Ամերիկացի գիտնականները նստած աշխատող մարդկանց խորհուրդ են տալիս 20 րոպեն  մեկ ընդմիջում անել եւ տեղից վեր կենալ: Ընդմիջումների ժամանակ ցանկալի է առնվազն 8 րոպե կանգնած մնալ:

Եթե հնարավոր է, փորձեք այդ ընդմիջումների ժամանակ վարժություններ անել: Եթե ստիպված եք շատ նստել օրվա ընթացքում, ֆիզիկական ակտիվ ընդմիջումն ուղղակի անհրաժեշտ է: Նստակյաց ապրելակերպը նպաստում է օրգանիզմում ճարպային հյուսվածքների կուտակմանը, ինչն էլ վնասում է սիրտ-անոթային համակարգը: Ֆիզիկական ակտիվ ընդմիջումները կանխարգելում են այդ գործընթացներն օրգանիզմում եւ թույլ են տալիս անոթներն առողջ պահպանել:

Իսկ այն մարդկանց, որոնք ստիպված են հաճախ ոտքի վրա մնալ աշխատավայրում, մասնագետները խորհուրդ են տալիս ընդմիջել եւ նստել կամ պառկել, եւ եթե հնարավոր է, ցանկալի է՝ ոտքերը վեր: Նման ընդմիջումներն օգնում են թուլացնել մարմնին բաժին ընկնող լարվածությունը, կարգավորում ողնաշարի վիճակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում