Աշխարհում քաղցկեղը ատոմային տեխնելեգիաներով բուժելու հանդեպ ուշադրությունը մեծանում է, եւ անհրաժեշտ է հետեւել նոր միտումներին: Այս մասին լրագրողներին ասաց Բելառուսի պետական բժշկական համալսարանի պրոֆորիենտացիայի ֆակուլտետի դեկան Արամ Ավետիսովը, որը Երեւան է ժամանել՝ մասնակցելու «Ատոմային տեխնոլոգիաների օգտագործումը ոչ էներգետիկ նպատակներով մարդկանց կյանքի որակը բարձրացնելու համար» սեմինարին, որը տեղի է ունեցել «Ռոսատոմ» պետական ընկերության աջակցությամբ:
Բելառուսի պետական բժշկական համալսարանը Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցության պայմանագիր ունի, որը ցանկալի կլիներ ավելի շատ համալրել պրակտիկայով, հավելեց նա:
Արեւմուտքում հիմա փորձում են ուռուցքները բուժել ոչ թե գամմա ճառագայթմամբ, այլ իոնացված ճառագայթմամբ: «Նրա հոսքն ավելի հեշտ է կառավարել: Պարզ ասած՝ միացրեցիր վարդակը՝ ճառագայթումը կատարվում է, անջատեցիր՝ ոչ: Այս ընթացքում նրա էներգիան եւս կարող է քաղցկեղային բջիջները սպանել: Իհարկե, պետք է զգույշ լինել ե՛ւ նրա չափաքանակների, ե՛ւ կոբալտի նկատմամբ, որն օգտագործում են ճառագայթելիս:
Մենք այս մշակումներին հետեւում ենք, եւ ես ուրախ եմ փորձի փոխանակում կատարել հայ գործընկերների հետ»,- նշեց Ավետսովը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում