Սեքսուալ ակտիվությունը տղամարդկանց ագրեսիայի պատճառներից մեկն է

20 սեպտեմբերի, 2017  23:45

Սեքսուալ ակտիվությունը տղամարդկանց ագրեսիայի պատճառներից մեկն է, պարզել է ամերիկացի, ճապոնացի եւ հարավկորեացի գիտնականների խումբը։ Nature Neuroscience–ում լույս տեսած նրանց հետազոտությունները ցույց են տվել, որ շատ տեսակների, այդ թվում՝ մարդ տեսակի արուների ուղեղի նույն հատվածը ակտիվանում է ինչպես զուգավորման, այնպես էլ ներքին կոնֆլիկտների ժամանակ։ Այնինչ էգերի մոտ այդ ֆունկցիաները տարբեր նեյրոնային շրջաններ են կատարում։

Նեյրոկենսաբանները պարզել են, որ արական սեռը իգականին հետապնդելիս մեծ ագրեսիվություն է ցուցաբերում, քան հակառակը։ Մկների մոտ ուղեղի այդ հատվածը հեռացնելուց հետո գիտնականները պարզել են, որ այսպես կոչված վենտրոմեդիալ հիպոտալամուսն է պատասխանատու ինչպես ագրեսիվության, այնպես էլ արուների սեռական վարքի  համար։ Ընդ որում, առանցքային դերը խաղացել են պրոգեստերոն եւ էստրոգեն հորմոնների ռեցեպտորներ սինթեզող բջիջներըԼ Այդ գոտու ակտիվացումը մկներին հրահրել է հարձակումների։

Սակայն էգերի մոտ այդ բջիջները պատասխանատու են սեռական, բայց ոչ ագրեսիվ վարքի համար։ Իգական առանձնյակների մոտ վենտրոմեդիալ հիպոտալամուսը ակտիվացնելու դեպքում նրանց մարմինն ընդունել է զուգավորմանը բնորոշ դիրք՝ կռացած մեջք եւ վեր բարձրացրած կոնք։ Հետազոտություները պարզել են, որ էգերի ագրեսիային նպաստում է հիպոտալամուսում նեյրոնների ուրիշ պոպուլյացիա։

Գիտնականները նշում են, որ շատ տեսակների էգեր, իրավիճակից կախված, կարող են սեռական վարքից անցում կատարել հարձակվողականի։ Իսկ արուների մոտ զուգավորման գործընթացը ակտիվ գործողություններ է պահանջում, ինչի հետեւանքով նրանք գործի են դնում նաեւ ագրեսիայի նեյրոնները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում