Գիտնականները գլյուկոզայի մակարդակի վերահսկման համար սպեղանի են ստեղծել

21 սեպտեմբերի, 2017  17:58

ԱՄՆ Բինգեմթոնի համալսարանի հետազոտողները յուրահատուկ գործիք են մշակել արյան մեջ գլյուկոզայի քանակը վերահսկելու հաամր։ Դա ինդիկատորով թղթե սպեղանի է, որը, կախված գլյուկոզայի մակարդակից, փոփոխվում է:  «Համակարգն»  աշխատում է առանց մարտկոցների եւ շատ հարմար է օգտագործման համար, մաշկը  պետք չէ ծակել. սպեղանին հետազոտում է քրտինքը, այլ ոչ թե արյունը։

Ստեղծողները թղթե սպեղանու մեջ տեղադրել են  ֆերմենտային կատալիզատորներով սնուցման էլեմենտ, որը փոխազդում են գլյուկոզայի եւ թթվածնի հետ: Էլեմենտն ուղղակիորեն շփվում  է մաշկի հետ, ինչի շնորհիվ քրտինքը կուտակվում է հատուկ տեղում։ Այս մեկանգամյա օգտագործման էլեկտրաքիմիական ինդիկատորը նախատեսված է հիմնականում շաքարախտով տառապող հիվանդների համար եւ բժիշկների պահանջներին բարեխղճորեն հետեւող մարզիկների համար։

Իր պարզության շնորհիվ, սպեղանին կանխում է գլյուկոզայի մակարդակի կտրուկ նվազումը, որը կարող է տեղի ունենալ ծանրաբեռնված աշխատանքի ժամանակ։

Շաքարի մակարդակը որոշելու բոլոր սովորական մեթոդները ենթադրում են մաշկի մեջ ասեղով թափանցելու անհրաժեշտություն ։ Օրական դա  մի քանի անգամ անելը կարող է բավականին տհաճ լինել: Բացի այդ, նման չափումներն այնքան էլ հարմար չեն վարժությունների ընթացքում հիպոգլիկեմիայի պրոֆիլակտիկայի համար:

«Պարապմուքնների ժամանակ գլյուկոմետրի օգնությամբ անալիզ անելն այնքան էլ հարամար չէ։ Իսկ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ շաքարի մակարդակին հետեւելը կենսական անհրաժեշտություն է շաքարախտով հիվանդների համար»,- ասել է Բինգեմթոնի համալսարանի համակարգչային գիտությունների եւ էլեկտրոտեխնիկայի ամբիոնի ասիստենտ Սյոխեն Չոյը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում