Ապրելակերպի փոփոխությունները կօգնեն թուլացնել այրոցի զգացումը

16 ապրիլի, 2014  21:31

Այրոցը դա ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքս հիվանդությունն է (ՍԿՌՀ): Մոլորակի ցանկացած 5-րդ բնակիչը կյանքում գոնե մեկ անգամ դրանով տառապել է: Եվ չնայած այն բանին, որ դեղորայքը օգնում է հիվանդությունը վերահսկման տակ պահել, երբեմն պարզապես բավարար է փոխել ապրելակերպը, ասում է գաստրոէնտերոլոգ եւ հեպատոլոգ Սքոթ Հաբբարդը, տեղեկացնում է Health.clevelandclinic.org-ը։

ՍԿՌՀ-ը սկսում է զարգանալ, երբ կերակրափողի ստորին սեղմանը, որը կարգավորում է հաղորդակցումը ստամոքսի եւ կերակրափողի միջեւ, չի կարողանում կերակուրն անցնելուց հետո ամբողջությամբ փակվել, եւ ստամոքսից թթուն հետ է անցնում կերակրափող:

Բժիշկ Հաբբարդը նշում է, ՍԿՌՀ զարգացման համար ռիսկի գործոններ են հանդիսանում ավելորդ քաշը, ճարպոտ սնունդը, մեծ չափաբաժինները, ինչպես նաեւ ալկոհոլի, ծխախոտի, կոֆեինի, շոկոլադի եւ անանուխի օգտագործումը: Հաբբարդն ասում է, որ եթե ձեր կյանքում որեւէ փոփոխություն մտցնեք, ապա կարելի է կանխարգելել ՍԿՌՀ զարգացումը: Ահա թե ինչ է նա խորհուրդ տալիս այդ նպատակով.

Ազատվեք մի քանի կիլոգրամից. Դա ամենակարեւոր բանն է որ կարելի է անել ՍԿՌՀ-ը կանխարգելելու համար: «Ճարպը եւ ուտելիքի մեծ չափաբաժինները ստիպում են սեղմանին բացվել: Դեղորայքը չի օգնի, եթե դուք պարբերաբար պեպերոնի պիցցա եք ուտում եւ վրայից մի լիքը բաժակ գարեջուր խմում»,- ասում է նա:

Հրաժարվեք ալկոհոլից եւ ծխելուց, երբեմն այդքանը արդեն բավարար է:

Եթե այրոցը ձեզ մոտ գիշերն է առաջանում, ապա քնելուց 3 ժամ առաջ մի կերեք, եւ փորձեք քնել 15-20 սանտիմետրանոց բարձի վրա, խորհուրդ է տալիս նա: Նեղ հագուստ մի կրեք, որը ճնշում է ստամոքսը:

Ուտելուց կես ժամ առաջ Պրիլեզոկ կամ Նեքսիում ընդունեք: Որոշ հիվանդներ սխալմամբ ընդունում են դրանք քնելուց առաջ, իսկ դա սովորաբար օգուտ չի տալիս: Այս դեղահաբերը սովորաբար հեշտ են տարվում եւ անվտանգ են, սակայն օգտագործելուց առաջ ցանկալի կլինի խորհրդակցել թերապեւտի հետ, հատկապես եթե դուք սրտի հետ կապված խնդիրներ ունեք:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում