Էլեկտրոնային ծխախոտը կարող է թոքերում փոփոխությունների բերել

17 ապրիլի, 2014  22:16

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ էլեկտրոնային ծխախոտում առկա նիկոտինային գոլորշին կարող է մարդու թոքերի բջիջներում բերել քաղցկեղային փոփոխությունների՝ նման ծխախոտի ծխի առաջացրած փոփոխություններին:

Եվ չնայած այս ամենին հետազոտության հեղինակները հայտարարել են, որ արդյունքներն առայժմ նախնական են եւ չեն հաստատում կապը էլեկտրոնային ծխախոտի եւ քաղցկեղի միջեւ, հայտնում է New York Times-ը:

Իրենց աշխատանքի համար գիտնականներն օգտագործել են թոքերի բջիջներ, որոնք ձեւափոխվել են քաղցկեղի վտանգն ավելացնող գենետիկական մուտացիաների նման եւ ընկղմվել են հեղուկի մեջ, որը 4 ժամ ենթարկվել է էլեկտրոնային ծխախոտի գոլորշու ազդեցությանը:

Ըստ հետազոտողների, պարզ չի եղել, թե էլեկտրոնային ծխախոտի որ բաղադրիչներն են բջիջներում փոփոխություններ առաջացնում:

Թեպետ հետազոտության արդյունքները չեն ապացուցում կապը էլեկտրոնային ծխախոտի եւ քաղցկեղի միջեւ, նրանք ընդգծում են այն փաստը, որ քիչ բան է հայտնի էլետրոնային ծխախոտների օգտագործման երկարատեւ հետեւանքների կամ նրա բաղադրիչների որոշակի ազդեցությունների մասին, ասաց հետազոտության ղեկավար, Լոս-Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր, բժիշկ Սթիվեն Դուբինետտը:

Հետազոտության արդյունքները դժվար կլինի կիրառել մարդկանց հանդեպ, ասում է Սան-Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանի նիկոտինի ազդեցությունների ուսումնասիրող, բժիշկ Նիլ Բենովիցը:

«Առանձին բջիջները կարող են այլ կերպ արձագանքել, քան կենդանի օրգանները»,- ասել է նա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում