Հնդիկ վիրաբույժները երիկամի աշխարհի ամենամեծ ուռուցքն են հեռացրել (ֆոտո)

12 հոկտեմբերի, 2017  23:06

Հնդիկ վիրաբույժները աշխարհի ամենամեծ երիկամի ուռուցքն են հեռացրել՝ 5,5 կգ քաշով: Վիրահատությունը 8 ժամ է տեւել: Մինչ այդ մի քանի հիվանդանոցներ չեն համարձակվել վիրահատել եւ անընդհատ հետաձգել են վիրահատությունը:

Daily Mail-ը հաղորդում է, որ Հնդկաստանի 28-ամյա բնակչուհին 3 տարի շարունակ տառապել է երիկամի ուռուցքից:

Ռենտգենի շնորհիվ պարզ է դարձել, որ երիկամի վրա հսկայական ուռուցք կա:

Վիրաբույժների խումբը ուռուցքից բացի հեռացրել է նաեւ աջ երիկամը:

Մեկ շաբաթ անց կնոջը դուրս են գրել հիվանդանոցից:

Գինեսի ռեկորդների գրքի մասնագետների խոսքով՝ սա երիկամի աշխարհի ամենամեծ ուռուցքն է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում