Ի՞նչ պետք է ուտեն երեխաները քննությունից առաջ

14 հոկտեմբերի, 2017  21:48

Ուղեղի կարճաժամկետ ակտիվության համար երեխաներին խորհուրդ է տրվում քննություններից առաջ հապալաս ուտել: Նման եզրահանգման են եկել Ռեդինգի համալսարանի գիտնականները, իսկ նրանց կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին գրել է  The Telegraph-ը:

Գիտնականները տարրական դասարանի երեխաներին առաջադրանք են տվել.նրանք պետք է հետևեին համակարգչի էկրանի սլաքին ու սեղմեին ստեղները՝  դրանց համապատասխանող ուղությամբ:

Այն երեխաները, որոնք փորձից առաջ հապալասի հյութ էին խմել, 10 տոկոսով ավելի արագ  ու ճիշտ են կատարել առաջադրանքը, քան մյուս երեխաները:

Հապալասի օգտակար հատկությունների, օրինակ՝ հակաբորբոքային ու հակաթթվայնացնող ազդեցության մասին հայտնի էր վաղուց, սակայն նոր հետազոտությամբ հնարավոր է եղել ապացուցել այդ հատապտղի դրական ազդեցությունը ճանաչողական հմտությունների զարգացման գործում:

«Առաջին անգամ ենք մենք տեսնում երեխաների վրա ֆլավոնոիդների դրական ազդեցությունը՝ նպատակային գործունեության ժամանակ»,-նշել է  Ռեինգի համալսարանի պրոֆեսոր Քլեր Ուիլյամսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում