ՀՀ Առողջապահության նախարարությունն ավելի արագ կպատասխանի քաղաքացիների բողոքներին

19 հոկտեմբերի, 2017  11:20

ՀՀ Առողջապահության նախարարությունում կբացվի բողոքների եւ դիմումների օպերատիվ արձագանքման կենտրոն։ Այս մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 19-ին կառավարության նիստում։

Բացի այդ, ԱՆ–ում  հաշվապահական հաշվառման եւ ֆինանսա–տնտեսական բաժինները կմիավորեն, իսկ ԱՆ Առողջապահության պետական գործակալությունում կլուծարեն բժշկական ծառայությունների գնումների եւ տեղեկությունների բաժինը, կստեղծեն ֆինանսական ապահովման բաժին, ինչպես նաեւ էլեկտրոնային առողջապահության համակարգի աջակցության բաժին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում