Քնի ապնոէն կարող է քաղցկեղ առաջացնել

19 ապրիլի, 2014  10:48

Քնի օբստրուկտիվ ապնոէ ունեցող մարդկանց մոտ քաղցկեղի առաջացման հավանականությունն ավելի բարձր է, քան այդ ախտով չտառապող մարդկանց մոտ, ցույց է տվել նոր հետազոտությունը։

Ավստրալիայի Սիդնեյի համալսարանի գիտնականները պնդում են, որ միջին եւ ծանր քնի ապնոէն կարող է 2,5-3,5 անգամ ավելացնել քաղցկեղի առաջացման ռիսկը, հաղորդում է Newsmax Health-ը։

«Հիվանդացությունն ու մահացությունը քնի օբստրուկտիվ ապնոէից պայմանավորված են քաղցկեղի եւ սիրտանոթային հիվանդությունների համակցությամբ՝ հատկապես կաթվածի», - գրում են հետազոտողները իրենց աշխատանքի մասին զեկույցում, որը հրապարակված է Clinical Sleep Medicine ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում