«Հարցրու բժշկին». Ճի՞շտ է, որ դիաբետով հիվանդներին չի կարելի միրգ ուտել

29 հոկտեմբերի, 2017  20:38

Այսօրվա մեր հաղորդման հյուրն է դիետոլոգ–էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։  Դուք կիմանաք, թե ինչու երեխաներին պետք է տալ ամբողջական միրգ, այլ ոչ՝ մրգահյութ, եւ ինչպիսին են երկրորդ տիպի շաքարային դիաբետի ախտանշանները։

Ճի՞շտ է, որ նիհար մարդիկ նույնպես հիվանդանում են 2-րդ տիպի դիաբետով: Ճի՞շտ է, որ դիաբետով հիվանդներին չի կարելի միրգ ուտել: Ճի՞շտ է, որ եթե դիաբետով հիվանդը տորթ ուտի, իսկ հետո մարզվի, որեւէ խնդիր չի առաջանա: Ի՞նչ ախտանշանների դեպքում մարդը կարող է 2-րդ տիպի դիաբետ կասկածել: Ինչո՞ւ է վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ 2-րդ տիպի դիաբետ ախտորոշվում երեխաների մոտ: Ճի՞շտ է, որ թարմ մրգահյութը նույքան վնասակար է, որքան քաղցր ըմպելիքները։ Յոդի պակասը լրացնելու համար խորհուրդ են տալիս ընկույզ եւ հազար ուտել: Հայաստանի ընկույզն ու հազարը կարո՞ղ են լրացնել յոդի պակասը: Ի՞նչ ախտանշաններ են մատնանշում վահանաձեւ գեղձի խնդրի առկայությունը: Ինչո՞ւ են ավելի հաճախ կանայք բախվում վահանաձեւ գեղձի խնդիրների:

Տարբեր մասնագետներին ուղղված ձեր հարցերը կարող եք ուղղել մեր ֆեյսբուքյան էջով՝ https://www.facebook.com/mednewsam/ կամ էլեկտրոնային փոստով՝ medicine@news.am: Ամենահաճախ հնչող հարցերը կներառենք մեր հարցաշարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում