«Հարցրու բժշկին». եթե մենք ուտենք դեսերտ քնելուց առաջ, կարթնանանք ավել քաշով

12 նոյեմբերի, 2017  20:38

Այսօրվա մեր հաղորդման հյուրն է դիետոլոգ–էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։ Նա խոսում է դիետաների, մարզվելու եւ փոքրիկ երեխաների սննդային նախապատվությունների, ավելի ճիշտ՝ դրանց բացակայության մասին։

Մարզվելուց պոլիէթիլենով փաթաթվելն օգնո՞ւմ է ավելի արագ նիհարել: Ինչո՞ւ մարզվելուց հետո որոշ ժամանակ խորհուրդ չի տրվում ուտել և խմել: Ինչո՞ւ է դիետայից հետո կորցրած քաշն արագորեն վերականգնվում: Եթե փոքր տարիքից երեխայի ուտելիքին աղ կամ շաքարավազ չավեցլացնել, այն երեխային համեղ կթվա՞: Ինչպե՞ս երեխային վարժեցնել առողջ սննդի, եթե դպրոցի հարևանությամբ արագ սնունդ են վաճառում: Ինչո՞ւ չի կարելի ուտել համակարգչի, հեռուստացույցի առջև նստած կամ հեռախոսը ձեռքին: Ինչո՞ւ խորհուրդ չի տրվում ուտել քնելուց անմիջապես առաջ:

Տարբեր մասնագետներին ուղղված ձեր հարցերը կարող եք ուղղել մեր ֆեյսբուքյան էջով՝ https://www.facebook.com/mednewsam/ կամ էլեկտրոնային փոստով՝ medicine@news.am: Ամենահաճախ հնչող հարցերը կներառենք մեր հարցաշարում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում