Վիտամին C-ով հարուստ 8 սննդամթերք (ֆոտո)

22 ապրիլի, 2014  13:41

Վիտամին C-ն ոտքից գլուխ նպաստում է ձեր առողջությանը. Այն անհրաժեշտ է ատամներին եւ ջլերին, ոսկրերին եւ արյանը: Եւ իհարկե չի կարելի մոռանալ ազատ ռադիկալների հետ պայքարում վիտամին C-ի հակաօքսիդանտային դերի մասին: Իսկ ինչպես ստանալ այս կարեւորագույն վիտամինի անհրաժեշտ քանակությունը: Ուղղակի անհրաժեշտ է ուտել մրգերով եւ բանջարեղենով հարուստ սնունդ: Ահա մի քանի սննդամթերք, որոնք պարունակում են վիտամին C-ի մեծ քանակություն.

Կարմիր եւ կանաչ բուլղարական պղպեղ

Սովորաբար համարվում է, որ վիտամին C-ի ամենամեծ քանակություն պարունակում են նարինջները եւ նրանք նույնպես մեր ցուցակում են: Սակայն ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բուլղարական պղպեղը նույնիսկ ավելի շատ վիտամին C է պարունակում քան նարինջը:

Նարինջ եւ նարնջի հյութ

Մեկ միջին նարինջը պարունակում է վիտամին C-ի օրական միջին չափաբաժնի 117%-ը, իսկ ¾ բաժակ նարնջի հյութը՝ 155%-ը: Ինչպես եւ մրգերի եւ բանջարեղենի մեծամասնությունը, նարինջը բջջանյութի հիանալի աղբյուր է հանդիսանում, ինչն օգնում է մարսողությանը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի եւ շաքարի մակարդակը:

Թուրինջ եւ թուրինջի հյութ

Կարելի է բազմազանել ցիտրուսայինների օգտագործումը՝ սննդակարգ դառնահամ թուրինջ եւ նրա հյութը ավելացնելով: Թուրինջի հյութի ¾ բաժակը պարունակում է վիտամին C-ի օրական միջին անհրաժեշտ քանակի 117%-ը, իսկ միջին չափի թուրինջի կեսը՝ 65%-ը: Եթե դուք այս ցիտրուսին շաքար եք ավելացնում, փորձեք սահմանափակել դրա քանակությունը:

Կիվի

Այս փոքրիկ պտղի կեղեւի տակ պարունակվում է վիտամին C-ի օրական չափաբաժնի 107%-ը, բջջանյութի եւ արյան մակարդելիության համար անհրաժեշտ վիտամին K -ի մեծ քանակության հետ միասին:

Բրոկկոլի

Այս բանջարեղենը շատ օգտակար է սրտի համար: Այն պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ այնպիսի նյութեր, ինչպիսիք են բջջանյութը, ֆոլաթթուն, կալիումը, մագնեզիումը եւ վիտամին K-ն: Բրոկկոլին նաեւ տալիս է շատ վիտամին A, որը պահպանում է մաշկի, ատամների եւ աչքերի առողջությունը, եւ, ինչպես դուք արդեն կռահեցիք, վիտամին C:

Ելակ

Քաղցր, համեղ ելակը պարունակում է այդ փոքր հատապտղի համար արտասովոր շատ քանակությամբ բջջանյութ եւ վիտամին C:

Բրյուսելյան կաղամբ

Վիտամին C-ն սննդանյութերից ընդամենը մեկն է, որը տալիս է մեր օրգանիզմին այս հրաշալի բանջարեղենը: Բրյուսելյան կաղամբի չափաբաժինը պարունակում է A եւ K վիտամիններ, ֆոլաթթու, կալիում եւ մանգան:

Լոլիկներ եւ տոմատի հյութ

Լոլիկները պարունակում են վիտամին K, կալիում եւ լիկոպի՝ բուսաքիմիկատ, որը պաշտպանում է մաշկը արեւի ճառագայթների բացասական ազդեցությունից: Միջի չափի հում լոլիկը օրգանիզմին տալիս է վիտամին C-ի օրական չափաբաժնի 28%-ը, իսկ ¾ բաժակ տոմատի հյութը՝ 55 %-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում