Կանանց միամսյակի արդյունքները ցույց են տվել սկրինինգային ծրագրերի անհրաժեշտությունը

22 ապրիլի, 2014  17:18

Հայաստանում մարտի 8-ից-ապրիլի -7-ը իրականացված կանանց առողջության միամսյակի արդյունքները ցույց են տվել, որ մեծ է տարբեր հիվանդությունների հայտնաբերման տարբեր սկրինինգ ծրագրերի պահանջարկը, ինչպես նաեւ անհրաժեշտ է ուսումնասիրել ակնաբուժական եւ գինեկոլոգիական ծառայությունների ֆինանսավորման վերանայման հնարավորությունը։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

Միամսյակի արդյունքները ցույց են տվել, որ.

• Մարզերում եւ մայրաքաղաքում թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային մակարդակում բուժօգնության առավել պահանջված տեսակներն էին ակնաբուժական (համապատասխանաբար` 12% եւ 32%) եւ մանկաբարձագինեկոլոգիական (18% եւ 30%) ծառայությունները։

• Մեծ է նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգ ծրագրերի եւ կանխարգելիչ միջոցառումների պահանջարկը, որոնց ծախսարդյունավետությունը եւս մեկ անգամ ապացուցվեց միամսյակի շրջանակներում ստացված արդյունքներով:

Միամսյակի արդյունքներից ելնելով անհրաժեշտություն է առաջանում`

• ուսումնասիրել ակնաբուժական եւ գինեկոլոգիական ծառայությունների ֆինանսավորման վերանայման հնարավորությունը,

• դիտարկել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման, ինչպես նաեւ կանխարգելիչ այլ ծրագրերի մշակման եւ ներդրման հարցը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում