Իրանում աղջիկը 50 վիրահատություն է կատարել՝ Ջոլիին նմանվելու համար (ֆոտո)

30 նոյեմբերի, 2017  23:41

Իրանի 19-ամյա բնակչուհի Սահար Թաբարը հայտնել է, որ «պատրաստ է ամեն ինչի»՝ միայն նմանվի Անջելինա Ջոլիին:

Լրատվամիջոցները հայտնում են, որ Սահարը նիհարել է 40 կիլոգրամ եւ 50 պլաստիկ վիրահատություն տարել, որպեսզի փքուն շուրթեր եւ սուր այտոսկրեր ունենա, ինչպես Ջոլին: Սակայն աղջկա երկրպագուները պնդում են, որ նրա արտաքինը շպարի արդյունք է:

Այժմ Սահարը Instagram-ում 340 000 հետեւող ունի: Էջին հիմնականում թողնում են բացասական մեկնաբանություններ. «Սարսափելի է, դու զոմբիի ես նման», «Քայլող դիակներ» կամ «Հալոուինն ավարտվեց, շուտով Սուրբ Ծնունդ է»: Շատերը նրան համեմատում են «Հարսնացուի դիակը» մուլտֆիլմի հերոսուհի Թիմ Բերթոնի հետ. վերջերս աղջիկն ինքն է սթորիզ ձեւաչափով տեղադրել իր պատկերը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում