Տղամարդու աչքերի մեջ որդեր են գտել (ֆոտո)

13 դեկտեմբերի, 2017  21:47

Կազանի բնակչի մոտ կանխագելիչ բուժզննում անցնելիս հազվագյուտ հիվանդություն են հայտնաբերել՝ աչքերի դիրոֆիլյարիոզ, հայտնում է Life.ru-ն:

Ակնաբույժը հիվանդին հայտնել է, որ իր մոտ առկա է աչքի ինֆեկցիոն հիվանդության հազվագյուտ ձեւ, որն առաջացել է այնտեղ մակաբույծների առկայության հետեւանքով:

Այս ինֆեկցիան հատուկ է արեւադարձային երկրներին, իսկ դրանով հնարավոր է վարակվել Շրի Լանկայում, ինչպես նաեւ Հարավային ու Արեւելյան Եվրոպայի եւ Փոքր Ասիայի տարածքներում: Առանձնապես վտանգավոր ժամանակահատված է համարվում մայիսից սեպտեմբեր միջակայքը:

Ինֆեկցիան փոխանցողներ են համարվում մլակները, իսկ նրանց վարակման աղբյուրն են թափառական շները: Երբ ինֆեկցիան աչքերի մեջ է հայտնվում, այնտեղ որդեր են առաջանում, որոնց շարժումը մարդը կարող է հալյուցինացիայի հետ շփոթել: Դրանից բացի, կարող է հիվանդի տեսողությունը վատանալ: Հիմա կազանցի տղամարդը բուժում է ստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում