Օհայո նահանգում պտղի մոտ Դաունի համախտանիշի դեպքում աբորտների արգելքի մասին օրենք է ընդունվել

15 դեկտեմբերի, 2017  23:49

ԱՄՆ Օհայո նահանգի Սենատը ընդունել է աբորտն արգելող օրենք, եթե պտղի մոտ հայտնաբերվել է Դաունի համախտանիշ: Այժմ այն պետք է ստորագրի հանրապետական նահանգապետ Ջոն Քեյսիքը:

Նախագծի քվեարկությունը ավարտվել է 20 կողմ եւ  12 դեմ ձայներով:

Եթե բժիշկը երեխայի Դաուն համախտանիշի պատճառով աբորտի ուղարկի մորը, նրան քրեական մեղադրանքներ կներկայացնեն եւ կզրկեն լիցենզիայից: Հղիներին մեղադրանքներ չեն ներկայացվի, միայն բժիշկներին:

Օհայոն դարձել է 3-րդ նահանգը Ինդիանայից եւ Հյուսիսային Դակոտայից հտեո, որը նման օրենք է ընդունել:

Նահանգապետի ներկայացուցիչը հրաժարվել է խոսել այն մասին՝ կստորագրի արդյոք նահանգապետը օրինագիծը, բայց նշել է, որ ըստ Քեյսիքի այն «համապատասխան է»:

Նահանգի բնակիչների կարծիքները տարբեր են:

«Օհայոյի բոլոր բնակիչները ապրելու իրավունք ունեն՝ անկախ նրանից, թե քանի քրոմոսոմ ունեն»,- ասել է «Կյանքի իրավունք» ՀԿ նախագահ Մայք Գոնիդակիսը:

Աբորտների կողմնակիցները նշում են, որ դա կարող է հանգեցնել բժիշկների պակասին, որոնք կցանկանան աշխատել նահանգում: Նահանգապետը պետք է 10 օրվա ընթացքում որոշում ընդունի:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում