Մոսկվայում Հայկուհի Գյոքկչյանը ներկայացրել է Հայաստանում շագանակագեղձի քաղցկեղի վիճակագրությունը

16 դեկտեմբերի, 2017  16:55

«Էրեբունի» բժշկական կենտրոնի Քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ, Երեւանի գլխավոր ուռուցքաբան-քիմիաթերապեւտ Հայկուհի Գյոքչյանը Մոսկվայում վերջերս կայացած «Շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ» թեմայով սեմինարի ընթացքում հանդես է եկել «Շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության իրավիճակը Հայաստանում» զեկույցով։ Այս մասին հայտնում է հիվանդանոցի կայքը։

Նա ներկայացրել է վիճակագրությունը եւ հիվանդացության մակարդակը, մահացության եւ բարձիթողության աստիճանը, ախտորոշման եւ բուժման մեթոդների հասանելիությունը Հայաստանում: Սեմինարի ընթացքում քննարկվեցին նաեւ նոր կիրառվող մոտեցումներ ASCO, ESMO եւ EUC պրոտոկոլներում, քննարկվեցին նաեւ մի քանի բավականին բարդ պրակտիկ դեպքեր:

Սեմինարի ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները նույնպես կիսվեցին իրենց երկրում շագանակագեղձի քաղցկեղի մասին տեղեկություններով :

Գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ Գերցենի անվ. Ուռուցքաբանական ինստիտուտի աշխատանքին, որը Ռուսաստանի առաջատար գիտահետազոտական ինստիտուտներից է, ինչպես նաեւ մասնակցեցին մի քանի վիրահատությունների:

Երկօրյա կլոր սեղան-քննարկման արդյունքները բավականին արդյունավետ էին , եւ կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվեց , որ հաջորդ սեմինարը կանցկացվի Հայաստանում:

https://www.erebunimed.com/arm/news.more/285

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում