Սթրեսը եւ քնի պակասը միանշանակ գիրացնում են. «5:2» դիետայի հեղինակ

17 հունվարի, 2018  13:05

Սթրեսը եւ քնի պակասը միանշանակ քաշի ավելացում են առաջացնում, պնդում է հայտնի «5:2» դիետայի հեղինակ, բժիշկ Մայքլ Մոսլին: Քրոնիկական սթրեսը քաղցն ուժգնացնում է, մարդուն խնդիրը կարող է հոշոտել, նա իր նկատմամբ նողկանք է զգում եւ տառապում է քնի խանգարմամբ: Այս պատճառով քաշի նվազեցման համար կարեւոր է սթրեսի հաղթահարումը, պնդում է մասնագետը:

Դա հնարավոր է պարզագույն կանոններին հետեւելով: Առաջին՝ կարեւոր է լիարժեք քնելը: Եթե մարդը գիշերը լիարժեք քնել է, հաջորդ օրը նրա մոտ «քաղցի հորմոնների» մակարդակը եւ «սթրեսի հորմոնի» խտությունը ցածր կլինեն: Այս հորմոնները կարող են դիսթրեսի վիճակում չափից ավելի ուտելու ցանկություն առաջացնել:

Քնի կարեւորությունը ցուցադրելու համար Մոսլին Լիդսի համալսարանից բժիշկ Էլեոնոր Սքոթի հետ փորձ է անցկացրել. նրանք 20 կամավորի են հրավիրել, որոնց խնդրել են 3 օր գիշերը քնելու պատրաստվել սովորականից 3 ժամ ուշ: Իսկ 2 օր կամավորները քնել են սովորական ժամին եւ կարողացել են քնել այնքան, որքան ցանկացել են: Բոլոր դեպքերում փորձագետները հաջորդ օրերին հետեւել են նրանց սննդային պահվածքին:

Բացի նրանից, որ կամավորներն առաջին 2 գիշերվանից հետո շատ հոգնած էին, նրանք մեծ ախորժակ են դրսեւորել: Ըստ որում՝ դա զարմացրել է նաեւ իրենց՝ կամավորներին: Ի դեպ, մեկ այլ հետազոտության համաձայն՝ քնի պակաս ունեցող մարդը օրական լրացուցիչ միջինը 385 կալորիա է օգտագործում:

Հիշեցնենք, որ Մոսլին դիետա է տարածել, որի համաձայն՝ շաբաթական մեկ-երկու օր արժի օգտագործել մի քանի 100 կալորիայից ոչ ավելի, իսկ մնացյալ օրերին սովորականի պես սնվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում