Անոթների առողջության համար 4 լավագույն մթերք

1 փետրվարի, 2018  16:45

Մեծ քանակությամբ շաքար եւ կենդանական ճարպեր պարունակող մթերքները միանգամայն բացասաբար են ազդում անոթների առողջության վրա: Իսկ ո՞ր մթերքներն են օգտակար մեր սիրտ-անոթային համակարգի համար:

Նեխուր

Նեխուրը անոթների համար ամենաօգտակար մթերքներից մեկն է համարվում: Գիտնականների խոսքով՝ նեխուրի օգտագործումը նվազեցնում է արյան մեջ սթրեսի հորմոն կորտիզոլի պարունակությունը, որը վնասում է սրտամկանի առողջությունը: Դրանից բացի, նեխուրը արտերիաներն ավելի ճկուն է դարձնում եւ դանդաղեցնում դրանց պատերին աթերոսկլերոտիկ վահանակների նստվածքի պրոցեսները:

Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումը օգնում է պահպանել անոթային հյուսվածքի առաձգականությունը, նպաստում է անոթներում խոլեստերինային նստվածքների պակասեցմանը՝ դրանով նվազեցնելով թրոմբների առաջացման հավանականությունը:

Ավոկադո

Ավոկադոն անոթներին նույնքան օգտակար է, որքան ձիթապտղի յուղը:  Փորձագետները խորհուրդ են տալիս շաբաթը 3 անգամ ուտել նվազագույնը կես ավոկադո: Դրանից բացի խորհուրդ է տրվում ամեն օր ուտել սխտորի կես պճեղ: Դրա մեջ պարունակվող ալլիցին նյութի շնորհիվ սխտորն էապես ամրացնում է իմունային համակարգը եւ պաշտպանում թրոմբներից:

Գազար

Անոթային խանգարումների կանխարգելման համար լավ միջոց է նաեւ գազարը: Այն մեծ քանակությամբ բետա կարոտին է պարունակում, որի շնորհիվ արյան մեջ խոլեստերինի մակարդակը կարգավորվում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում