Սլովակիայի գնչուների շրջանում սիֆիլիսի համաճարակ է բռնկվել

7 փետրվարի, 2018  11:58

Արեւելյան Սլովակիայի Տրեբիշովի շրջանում հայտարարվել է սիֆիլիսի համաճարակ: Այս շրջանում հիվանդացության թիվը 16 անգամ ավելի մեծ է, քան երկրի մնացյալ տարածքում:

«Սիֆիլիսի համաճարակի բռնկումը գրանցվել է Տրեբիշով քաղաքում եւ նույնանուն շրջանում: Վարակի տարածումը կանխելու համար, հրահանգվել է հիվանդներին մեկուսացնել մի քանի կլինիկաներում, որտեղ նրանց համալիր բուժում կցուցաբերվի»,-  ասել է շրջանի ճգնաժամային իրավիճակների հաղթահարման շտաբի ներկայացուցիչ Տոմաշ Կրալյան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Տրեբիշովի շրջանում բնակվում է ավելի քան 100 հազար մարդ: Միայն վերջին ժամանակները այս ծանր վեներական հիվանդությամբ հիվանդների թիվը 115 մարդով ավելացել է: Հիմնականում հիվանդանում է երկրի արեւելքում մեծաթիվ գնչու ազգային փոքրամասնությունը:

The Slovak Spectator պարբերականը նշում է, որ ամբողջ Սլովակիայում չկա մի քաղաք, որը սիֆիլիսի հիվանդացության թվով կմոտենար Տրեբիշովին: Դրա հետ մեկտեղ այս շրջանն արդեն 8 տարի հայտնի է հիվանդների մեծ թվով, հավասարապես նաեւ՝ մանկական մարմնավաճառությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում