Դեղերի բացթողում դեղատոմսերով. Սերգեյ Խաչատրյանը ներկայացնում է Կառավարության որոշումը (ուղիղ)

19 փետրվարի, 2018  12:00

Առողջապահության նախարարության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացնում է Կառավարության նոր որոշումը, որի համաձայն, այսուհետ դեղատներում որոշ դեղեր կտրվեն միայն դեղատոմսով:

Կառավարությունը 2017թ.-ի նոյեմբերի 9-ին ընդունել է «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: Առաջիկայում Հայաստանում գրանցված 4723 դեղից 3632-ը վաճառվելու է դեղատոմսով: Իսկ մարտի 1-ից դեղատոմսով կվաճառվեն որոշ դեղեր, մասնավորապես` հակաբիոտիկները:

Առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսին ներկա են նաեւ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, ԱՆ աշխատակազմի Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում