Միլենիումի սերունդը ճարպակալմանն ավելի է հակված

26 փետրվարի, 2018  19:14

Այսպես կոչված, միլենիալները (միլենիումի սերունդը կամ Y-ի սերունդը), որոնք ծնվել են 1980-ականների սկզբից 1990-ականների կեսը, ճարպակալմանն ավելի հակված են  նախորդ սերունդների համեմատությամբ, նշված է բրիտանական բարեգործական Cancer Research UK կազմակերպության հետազոտության մեջ:

Հետազոտության տեղեկություններով՝ միլենիալների ավելի քան 70 տոկոսը 35-ից մինչեւ 44 տարեկանում ավելորդ քաշ կունենա: Ըստ որում՝ 1945-ից 1955 թվականներին ծնվածների շրջանում 10-ից միայն 5 մարդ է այդ տարիքում ավելորդ քաշ ունեցել:

«Միլենիալները հայտնի են նրանով, որ հետեւում են առողջ սնունդի թրենդներին, սակայն ոչ մի բան չի գերազանցի հավասարակշռված սննդակարգին: Առողջ քաշ պահպանելու լավագույն միջոցը ավելի շատ մրգեր, բանջարեղեն եւ մանրաթելային այլ սնունդ ուտելն է, ըստ որում՝ կրճատելով վնասակար սնունդի օգտագործման քանակությունը»,- հայտարարել է ընկերության փորձագետներից մեկը՝ պրոֆեսոր Լինդա Բաուլդը:

Կազմակերպությունը զգուշացնում է, որ ավելորդ քաշը եւ ճարպակալումը կապված են քաղցկեղի 13 տեսակի հետ, այդ թվում՝ կրծքագեղձի, աղիների եւ լյարդի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում