Գործադիրը միայն այսօր կսահմանի դեղատոմսով դեղերի բացթողնման փուլային կարգը, որը փաստացի գործում է մարտի 1-ից

6 մարտի, 2018  13:26

ՀՀ կառավարությունն այսօրվա, մարտի 6-ի նիստում կքննարկի 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը կասեցնելու հարցը։

Սա այն որոշումն է, համաձայն որի՝ 2018 թվականի մարտի 1-ից Հայաստանում դեղատոմսային ցուցակում ներառված բոլոր դեղերը պետք է պարտադիր բաց թողնվեին բժշկի դեղատոմսով: Ընթացքում առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել դեղերը դեղատոմսով բաց թողնելու կարգը ներմուծել փուլ առ փուլ, բայց դրա համար ոչ մի նորմատիվ փաստաթուղթ չէր ընդունել, ինչը մեծ քննադատության ալիք էր բարձրացրել:

Կառավարության նախորդ՝ մարտի 1-ի նիստից հետո նախարար Լեւոն Ալթունյանը լրագրողներին ասել էր, որ այդ փաստաթուղթը կընդունվի գործադիրի հաջորդ նիստի ժամանակ: Բայց դեղերի փուլային բացթողնման կարգը սկսել է գործել հենց մարտի 1-ին: Ստացվում է, որ կառավարությունը հաստատել է մի բան, իսկ առողջապահության նախարարությունն այլ կարգ է որոշել, եւ չսպասելով գործադիրի որոշմանը՝ այն ուժի մեջ դրել: Շատերի կարծիքով՝ նախարարության նման բացթողումը ենթակա է քրեական պատասխանատվության:

««Հիմք ընդունելով «Իրավական ակտրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը, բնակչության եւ առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ձեւավորված մոտեցումների` տարիներ շարունակ դեղատոմսով բաց թողնվող դեղերը առանց դեղատոմսի բաց թողնելու եւ ձեռք բերելու պրակտիկայի, արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման կիրառման ընթացքում առաջացած խնդիրներից խուսափելու եւ աստիճանական անցման ժամանակացույց ներդնելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող եւ անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող եւ հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր,  hակավիրուսային դեղեր,  իմունային շիճուկներ եւ իմունոգլոբուլիններ,  պատվաստանյութեր) դեղերի: Սահմանել, որ մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը բժշկի կողմից գրված դեղատոմսը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշմամբ սահմանված կարգով»», - ասվում է այսօրվա նիստին ներկայացված որոշման նախագծի մեջ։

Բժիշկները մարտի 1-ից դեղատոմսերը պետք է դուրս գրեն բլանկների վրա, որոնք չունեն. նոր կարգի հետ կապված 9 խնդիր 

Չկա որեւէ իրավական ակտ դեղերը դեղատոմսով կամ առանց դեղատոմսի ցանկերին դասելու համար․ Երիտասարդ բժիշկների ասոցիացիա

Նախարարին գոհացնո՞ւմ է նման աշխատաոճը. Այսօր ուժի մեջ մտնող կարգի մասին որոշումը կընդունվի մեկ շաբաթից

Խուճապ բնակիչների շրջանում եւ պոլիկլինիկաների թողունակությունը. դեղատոմսերի պահանջը մեկնաբանում է «Վագա Ֆարմի» ղեկավարը

Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը ուժի մեջ կմտնի աստիճանաբար. առաջինը կլինեն հակաբիոտիկները

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում