Գիտնականները մեծ քաղաքներում ապրելու համար եւս մեկ վտանգ են գտել

9 մարտի, 2018  10:53

Մեգապոլիսների բնակչոթյունը ավելի հաճախ է տառապում մաշկային հիվանդություններով, քան նրանք, ովքեր բնակվում են գյուղերում, պնդում են Հարավային Կորեայի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակել է Science Advances ամսագիրը:

Նախկինում ենթադրում էին, որ մաշկային հիվանդությունների պատճառ կարող է լինել օդի աղտոտվածությունը: Սակայն այս հիվանդությունների առաջացման մեխանիզմը մինչեւ վերջ պարզ չէր:

Հետազոտողները վերլուծել են մարդու մաշկի վրա բնակվող միկրոօրգանիզմների կյանքը՝ անալիզ վերցնելով 231 կանանցից, որոնք բնակվել են Չինաստանի 5 քաղաքներում: Քաղաքներից երեքը մեծ են համարվում, երկուսը՝ մեգապոլիս:

Պարզվել է, որ մեգապոլիսների բնակիչների մաշկի վրա միկրոօրգանիզմերի քանակությունն ավելի քիչ է, քան նրանց մաշկի վրա, որոնք մեծ քաղաքներում են ապրում: Համապատասխանաբար՝ մաշկի վրա որքան շատ միկրոօրգանիզմներ են բնակվում, այնքան փոքր է մաշկաբորբով հիվանդանալու հավանականությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում