Վատ քունն ու վատ սեքսը փոխկապակցված են. հետազոտություն

10 մարտի, 2018  22:25

Վատ քունն ու վատ սեքսը փոխկապակցված են, կարծում է Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Լորի Մինցը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ամեն երրորդ ամերիկացին լավ չի քնում։ Ընդ որում, տղամարդկանց 31 եւ կանանց 45 տոկոսը բավարարված չեն իրենց սեռական կյանքից։

Հետազոտողը վստահ է՝ այդ ցուցանիշները կապված են իրար հետ, քանի որ վատ սեքսի եւ վատ քնի համար մեկ ընդհանուր պատճառ կա՝ սթրեսը։ Մինցը կարծում է, թե մարդկանց մոտ կա այսպես կոչված «փակ շղթա»՝ լավ սեքսը հանգեցնումէ  լավ քնի, իսկ վատ սեքսը՝ չքնելու, որն էլ նվազեցնում է սեռական ցանկությունը։

Կանանց մոտ լրացուցիչ մեկ ժամ քունը, ըստ փորձերի արդյունքների, բերում է  լավ սեքսի։

Հետազոտության արդյունքները հրապարակել է The Conversation պարբերականը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում