Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 15-ի նիստում համապատասխան մարմիններին հանձնարարեց 15-օրյա ժամկետում ապահովել առողջապահության համակարգի ամբողջական ներդրումը:
Մասնավորապես՝ առողջապահության, տարածքային կառավարման եւ զարգացման, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներ Լեւոն Ալթունյանին, Դավիթ Լոքյանին, Վահան Մարտիրոսյանին, մարզպետներին, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում պայմաններ ստեղծել էլեկտրոնային առողջապահության համակարգին բոլոր մայրաքաղաքային եւ մարզային բժշկական հաստատությունների ինտեգրման համար:
«Այս փուլում անհրաժեշտ է ապահովել էլեկտրոնային առողջապահության համակարգին քաղաքային եւ մարզային ենթակայությամբ գործող բոլոր բուժհաստատությունների ինտեգրումը:
Խոսքն այն մասին է, որ շատ վայրերում ինտերնետ չկա, եւ հարկավոր է այս խնդիրը շատ արագ լուծել»,- նշեց Կարեն Կարապետյանը
Հանձնարարվել է նաեւ կառավարությանը ներկայացնել կատարված աշխատանքների հաշվետվությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր