«Հարցրու բժշկին». քաղցկեղով հիվանդ երեխաների քանի՞ տոկոսն է բուժվում

25 մարտի, 2018  20:38

Ցանկացած ծնողի համար ամենասարսափելի ախտորոշումներից մեկը քաղցկեղն է։ Բայց մանկական ուռուցքաբան Գեւորգ Թամամյանը վստահեցնում է. քաղցկեղն ընդամենը հիվանդություն է, եւ այն բուժվում է։  NEWS.am Medicine-ի «Հարցրու բժշկին» հաղորդման հերթական թողարկման հյուրը փորձել է պատասխանել այս թեմայով ծնողներին ամենաշատը հուզող հարցերին։

Երեխաների մոտ քաղցկեղի ի՞նչ տեսակներ են հանդիպում: Ի՞նչ ախտանշաններ կարող են վկայել երեխայի մոտ քաղցկեղի առկայության մասին: Հնարավո՞ր է, արդյոք, երեխայի մոտ քաղցկեղը հայտնաբերել վաղ շրջանում: Ծնողների կենսակերպը (օրինակ՝ ծխելը) ազդո՞ւմ է երեխայի մոտ քաղցկեղի առաջացման վտանգի վրա: Ռիսկի այլ ի՞նչ գործոններ կան: Ճի՞շտ է, արդյոք, որ արյան որոշ հիվանդությունների պարագայում մշտապես արյան փոխներարկում է անհրաժեշտ: Քաղցկեղով հիվանդ երեխաների քանի՞ տոկոսն է բուժվում: Եվ խոսքը լիարժեք բուժման, թե՞ ռեմիասիայի մասին է: Ներկայում մանկական արյան քաղցկեղի բուժման ի՞նչ մեթոդներ կան և որքանո՞վ են դրանք արդյունավետ: Որքա՞ն է տևում երեխաների մոտ քաղցկեղի բուժումը և որքա՞ն թանկ է այն: Ի՞նչ խորհուրդ կտաք այն ծնողներին, որոնց երեխաների մոտ քաղցկեղ է հայտնաբերվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում