Դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը կփոխվի

25 մայիսի, 2018  14:47

Առողջապահության նախարարությունն աշխատում է դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը փոխելու ուղղությամբ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ուզում եմ տեղեկացնել, որ սկսել ենք աշխատել դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը փոխելու վրա, որպեսզի նման գովազդ իրականացնողները ստիպված չլինեն ամեն կոնկրետ մեդիա նյութի համար թույլտվություն ստանալ ՀՀ առողջապահության նախարարությունից, բայց միեւնույն ժամանակ պատշաճ հսկողություն լինի գովազդի նկատմամբ եւ դրա պատճառով չվտանգվի մեր բնակիչների առողջությունը», – գրել է նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում