«Էրեբունի» ԲԿ-ում հսկայական միոման հեռացրել են՝ հղիությունը պահպանելով (ֆոտո)

19 հունիսի, 2018  17:51

«Էրեբունի» բժշկական կենտրոնում 15-շաբաթական հղի կնոջ մոտ հեռացրել են հսկայական միոմա. բժիշկներին հաջողվել է հղիությունը պահպանել:

Հիվանդանոցի կայքում հաղորդվում է, որ հղի կինը՝ 24 տարեկան Դ. Գ.-ն, 2018 թվականի ապրիլի 30-ին ընդունվել է «Երեբունի» ծննդատան Բարձր ռիսկի հղիների բաժանմունք՝ փորի ծավալի մեծացման գանգատով, եւ հետազոտվել է բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Ս. Ա. Քարամյանի կողմից:

Կլինիկա-լաբորատոր հետազոտություններ անցկացնելուց հետո ախտորոշվել է՝ 15-շաբաթական հղիություն, արգանդի հսկայական միոմա, վիժման սպառնալիք, բարդացած մանկաբարձական անամնեզ (5 տարի առաջնային անպտղություն):

2018 թվականի մայիսի 10-ին «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն, բ.գ.թ., դոցենտ Անդրանիկ Պողոսյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Տ. Ա. Հովհաննիսյանը անցկացրել են կոնսերվատիվ միոմէկտոմիա. հեռացրել են 2 մեծ միոմատոզ հանգույցներ՝ 25х30 սմ չափերով եւ ~8,6 կգ քաշով:

Հիվանդը ստացել է հղիությունը պահպանող թերապիա: 2018 թվականի մայիսի 17-ին հղի կինը պահպանված հղիությամբ հիվանդանոցից դուրս է գրվել բավարար վիճակում:

https://erebunimed.com/arm/news.more/311

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում