Մոծակի խայթոցից հետո կնոջ մաշկի տակ որդ է առաջացել (ֆոտո)

23 հունիսի, 2018  19:18

Ռոստովի բնակիչը ստիպված է եղել երկար մակաբույծ որդին հեռացնելւ համար դիմել վիրաբույժ վարակաբաններին:

32-ամյա կնոջ օրգանիզմում որդը հայտնվել է Մերձմոսկվայում մոծակի խայթոցից հետո: Արտառոց բժշկական դեպքը նկարագրվել է New England Journal of Medicine-ում:

Հրատարակությունը գրում է, որ Մոսկվայի մարզում մոծակները կծել են երիտասարդ կնոջը: Երկու շաբաթ անց կինը դիմել է ակնաբույժին՝ գանգատվելով «դեմքի մաշկի տակ անհասկանալի շարժվող հանգույցներից»:

Սկզբում ուռուցքը ձախ աչքի տակ էր գտնվում, իսկ հետո այտուցվել է վերին շրթունքը: Կինն իր դեմքի բոլոր փոփոխությունները հեռախսով նկարել է: Կնոջը բուժել է Ռոստովի պետական բժշկական համալսարանի բժիշկ Վլադիմիր Կարտաշեւը:

«Զննությունը ցույց տվեց ձախ վերին կոպի տակ երկարավուն հանգույցի մակերեսային տեղափոխություն: Վիրահատության ժամանակ մակաբույծը ունելիով ամրացվել է եւ վիրահատական ճանապարհով հեռացվել», - գրել է բժիշկը:

Պարզվել է, որ կնոջ օրգանիզմում Dirofilaria տեսակի որդ է հայտնվել:

Ռոստովի պետական բժշկական համալսարանից ՌԳ-ին հաղորդել են, որ մակաբույծի վարակի աղբյուրը շներն են, իսկ փոխանցողը մոծակներն են: Մարդուն վարակը փոխանցվում է վարակված մոծակից:

«Դիրոֆիլյարիոզի ախտորոշումը դժվարություններ է առաջացնում, քանի որ հիվանդները տարբեր մասնագիտությունների բժիշկների են դիմում: Այս հիվանդության հետ ամենից լավ ակնաբույժներն են ծանոթ: Ուլտրաձայնային հետազոտությունը մինչվիրահատական դիագնոստիկայի միակ մեթոդն է: Այն խորհուրդ է տրվում կիրառել բոլոր այն մարդկանց մոտ, որոնք ենթամաշկային հանգույց ունեն», - նշել են բժշկական հաստատությունում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում