«Հարցրու բժշկին». Եթե սպիտակ մազերը հիվանդություն են, ապա արթրոզն էլ կարելի է անվանել հիվանդություն

24 հունիսի, 2018  20:38

Այսօրվա մեր հաղորդման հյուրն է օրթոպեդ–վնասվածքաբան Կարեն Մարտիրոսյանը։ Ինչու է արթրոզն անխուսափելի, որն է արթրիտի եւ արթրոզի տարբերությունը, եւ ինչու շատ ծեր մարդկանց հակացուցված է էնդոպրոթեզավորումը։ Այս եւ այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում։

Ի՞նչ նպատակով են որոշ կոտրվածքների դեպքում մետաղական կոնստրուկցիաներ կիրառում: Ի՞նչ կպատահի, եթե դրանք չդնեն: Ինչո՞ւ է անհրաժեշտ մեկ տարի հետո այդ կոնստրուկցիաները հեռացնել: Ի՞նչ կլինի, եթե դրանք չհեռացնեն: Ինչո՞ւ վերջույթների որոշակի վնասվածքների դեպքում կիրառվում է, այսպես կոչված, կմախքային ձգում: Ինչո՞ւ են մարդիկ արթրիտն ու արթրոզը հաճախ շփոթում: Ո՞րն է դրանց տարբերությունը: Ի՞նչ է արթրոզը։ Չի՞շտ է արդյոք, որ այն ծերության անխուսափելի հիվանդություն է: Ինչպե՞ս են կապված արթրոզն ու էնդոկրինային հիվանդությունները: Ավելորդ քաշը մի՞շտ է արթրոզ առաջացնում: Եթե արթրոզը չբուժվի, անխուսափելի՞ է հաշմվելը: Ճի՞շտ է արդյոք, որ արթրոզի վերջնական բուժումը էնդոպրոթեզավորումն է: Ինչո՞ւ որոշ դեպքերում տարիքով մեծ մարդկանց ցուցված չէ էնդոպրոթեզավորումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում