Գիտնականները «հեռախոսային անքնության» դեմ պայքարի միջոց են գտել

23 հունիսի, 2018  23:39

Գիտնականները «հեռախոսային անքնության» դեմ պայքարի միջոց են գտել: Համապատասխան մեթոդը մշակել է Մանչեսթերի համալսարանի հետազոտողների խումբը:

Sleep գիտական ամսագիրը հաղորդում է, որ մեթոդի իմաստն այն է, որ երեկոյան էկրանի կապտականաչավուն լուսարձակումը աչքերի համար աննկատ կկրճատվի:

Այնպիսի սարքեր, ինչպիսիք են նոութբուքերն ու սմարթֆոնները կապույտ ճառագայթում են արձակում, ինչի շնորհիվ պատկերն աչքերի համար ավելի նկատելի է դառնում:

Մինչ այդ հենց այդ ճառագայթումը դանդաղեցնում է մելատոնինի արտադրությունը, որը պատասխանատու է քնի ռեժիմի համար, քանի որ մարդկային ուղեղն այն որպես ցերեկային լույս է ընկալում:

Կենսաբանները պարզել են, թե երեկոյան ինչ ծավալի դեպքում է ճառագայթումը խոչընդոտում մելատոնինի արտադրությանը:

Ըստ հետազոտությունների, խոսքը ցիանի մասին է, այսինքն 485-ից մինչեւ 500 նանոմետր երկարությամբ ալիքով կանաչի եւ կապույտի միջեւ գունային հատվածի:

Մի կողմից սմարթֆոններում կան գիշերային ռեժիմներ, որոնք թեեւ նվազեցնում են այդ դիապազոնում էկրանի լուսարձակումը, բայց դրա հետ մեկտեղ նվազեցնում են գույների հագեցվածությունը: Ամերիկացի հետազոտողները ապացուցել են, որ գոյություն ունի աչքերի համար էկրանի լուսարձակումը աննկատելիորն կրճատելու հնարավորություն ՝ պահպանելով վառ գույները:

Փորձերի համաձայն՝ օգտատերերը չեն տարբերում սովորական էկրանը եւ փոփոխված կապտականաչավուն լուսարձակմամբ էկրանը, սակայն արագ են քնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում