Գիտնականները ծերացման դեմ պայքարի մեխանիզմ են հայտնաբերել

8 օգոստոսի, 2018  19:41

Էքսեթերի համալսարանի գիտնականները ծերացման դեմ պայքարի մեխանիզմ են հայտնաբերել:

New Atlas-ի հաղորդմամբ՝ ծերացումը պայմանավորող հիմնական կենսաբանական մեխանիզմներից է բջջային ծերացումը: Մեր ծերացման հետ միասին ծերանում են նաեւ մեր բջիջները:

Էքսեթերի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ծծմբաջրածնի «մատակարարումը» միտոքոնդրիաներին կարող է արդյունավետ կերպով պայքարել բջիջների ծերացման դեմ: Այս նպատակների համար մշակվել են AP39, AP123 եւ RT01 նոր միացությունները, որոնք փորձարկվել են արյան անոթների ներքին մակերեւույթ ներթափանցող էնդոթելային բջիջների վրա: Միացություններից յուրաքանչյուրը բջիջների ծերացման նվազում է ցույց տվել 40-50 տոկոսով:

Ուսումնասիրության հեղինակները հավաստիացնում են, որ այս միացությունները միտոքոնդրիաներին «այլընտրանքային վառելիքով» են ապահովում՝ թույլ տալով նրանց նորմալ գործել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում