«Հայրիկի աղջիկներն» ու «մայրիկի տղաներն» իրենց հասակակիցներից ավելի երջանիկ են

9 օգոստոսի, 2018  10:46

Երեխաները, որոնք լավ հարաբերություններ ունեն հակառակ սեռի ծնողի հետ, հազվադեպ են հոգեկան խնդիրներ ունենում կամ հասակակիցների շրջանում ճանաչվածության պակասից տառապում: Այս մասին են վկայում Marriage Foundation կազմակերպության հետազոտության արդյունքները:

Հետազոտության շրջանակում մասնագետները վերլուծել են 11 հազար ընտանիքի տվյալներ: Պարզվել է, որ 14 տարեկանում մայրերի մտերիմ տղաներն ու հայրերի հետ մտերիմ աղջիկները հազբադեպ են տառապում տարբեր էմոցիոնալ եւ հոգեկան խնդիրներից (41% եւ 44%, համապատասխանաբար):

Հատկանշական է, որ տղաներն ավելի երջանիկ են, երբ ծնողներն ամուսնացած են, իսկ աղջիկների համար առավել կարեւոր են ծնողների երջանիկ հարաբերությունները:

Մասնագետները վստահ են, որ հակառակ սեռի ծնողի հետ լավ հարաբերությունները բարձրացնում են երեխայի ինքնագնահատականը եւ հասակակիցների հետ շփման ունակությունը: Դա, իր հերթին, դրական է ազդում երեխայի հոգեկան առողջության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում