Իռլանդուհին քիչ էր մնացել կուրանա լինզայում մակաբույծի պատճառով (ֆոտո)

13 օգոստոսի, 2018  14:30

Դուբլինի բնակիչ Սյուզաննա Դանը մեկ աչքից կուրացել է լինզան սխալ կրելու պատճառով, հայտնում է Dublin Live-ը:

30-ամյա կինը մեկ աչքից կուրացել է ցնցուղ ընդունելուց հետո: Գիշերը նա արթնացել է ցավից եւ հայտնաբերել, որ մի աչքը չի տեսնում: Նրան արագ հոսպիտալացրել են Mater հիվանդանոցում, որտեղ բժիշկներն արագ հայտնաբերել են անսպասելի տկարության պատճառը: Պարզվում է՝ ջրի հետ շփվելիս լինզայի տաք անցքում, ավելի շուտ դրա հետեւում Acanthamoeba վիրուսի մակաբույծի համար կատարյալ միջավայր է ստեղծվում: Բակտերիայի ակտիվության բարձրակետը տեղի է ունենում 4 ժամ հետո, հենց այդ ժամանակահատվածում է տուժածը պառկել քնելու:

«Ես շատ վհատվեցի այն պատճառով, որ իմ երեխաները ստիպված էին արթնանալ եւ հետեւել՝ ինչպես եմ հիվանդանոց մեկնում»,- պատմել է Դանը:

Կինը հիվանդանոցում է անցկացրել 16 օր, որտեղ ամեն օր հատուկ դեղեր է ստացել, որոնք մակաբույծին արագ սպանել են, սակայն ինֆեկցիան չի անցել: Հիվանդին ցավից փրկել է միայն մորֆինը: Նրա խոսքով՝ ցավային զգացողությունները կարելի է համեմատել այն բանի հետ, թե ինչպես են աչքի մեջ մտցնում շիկացած դանակը: Տեսողության խնդիրները պահպանվել են նաեւ կլինիկայից դուրս գրվելուց հետո:

Բժիշկները կնոջը զգուշացրել են, որ շոգին լինզայի տակ մակաբույծները բազմանում են եւ կարող են տեսողությանն անուղղելի վնաս հասցնել:

«Ես կցանկանայի սրա վրա կենտրոնացնել ուշադրությունը, քանի որ չեմ ցանկանում, որ մարդիկ անցնեն այն ամենի միջով, ինչով ես անցա»,- նշել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում