Տղամարդիկ սրտի նոպաներին ավելի են ենթակա, քան կանայք. հետազոտություն

16 օգոստոսի, 2018  10:47

Տղամարդիկ սրտի նոպաներին ու կաթվածներին ավելի են ենթակա, քան կանայք: Այս մասին վկայում է ամերիկացի կենսաբանների հետազոտությունը, որը հրապարակվել է Bioscience Reports ամսագրում:

Հետազոտության համաձայն՝ տղամարդկանց մոտ գերլարվածության հետեւանքով ավելի հաճախ են պատահում սրտի կաթվածներ ու նոպաներ: Ընդ որում՝ հիվանդությունների ընթացքն առավել ծանր է եւ ոչ հազվադեպ մահվան ելք է ունենում: Գիտնականները պարզել են, որ դրա պատճառը սթրեսի պայմաններում տղամարդու օրգանիզմում անոթները լայնացնող ավելի քիչ թվով մոլեկուլների արտադրումն է:

Հիպերտոնիայով առնետների արուների վրա կատարված փորձերը հայտնաբերել են երիկամների բջիջներում BH4 մոլեկուլների մակարդակի նվազում: Մինչդեռ բարձր ճնշմամբ էգերի մոտ մոլեկուլների մակարդակն ավելի բարձր է եղել:

Միաժամանակ, երբ արուների խմած ջրին հզոր հակաօքսիդանտ են ավելացրել, երիկամներում BH4-ի խտությունը մեծացել է: Սա, իր հերթին, բերել է ճնշման նվազման:

Մասնագետները հույս ունեն, որ տղամարդու օրգանիզմի ռեակցիայի պատճառը հասկանալը կօգնի կանխել ծանր բարդությունների զարգացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում