Գիտնականները սուպերմանրէների, սնկերի եւ քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց են առաջարկել

20 օգոստոսի, 2018  14:45

Կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկը շատ վտանգավոր պաթոգեն է, հայտնի է նրանով, որ կարող է արագ տարածվել եւ կայուն է հակաբիոտիկների նկատմամբ: Պայքարել նման վարակների դեմ շատ դժվար է, բայց այժմ գիտնականները պայքարի նոր մեթոդ են մշակել, որը բացառում է հակաբիոտիկների օգտագործումը: Ցինցինատիի համալսարանի գիտնականները առաջարկել են թթվածնի ակտիվացման համար օգտագործել լույսը, որը ոչնչացնում է ստաֆիլոկոկը: Փորձագետների կարծիքով՝ ապագայում այս մեթոդը կարելի է կիրառել նաեւ այլ կայուն պաթոգենների, ինչպես նաեւ քաղցկեղի դեմ պայքարի համար:

Գաղափարը հետեւյալն է. վերցվում են բիոսենսիբիլիզատորները, հիմնականում՝ գունավորիչների մոլեկուլներ, որոնք գրգռվում են լույսի ազդեցության ներքո: Այդ ֆոտոսենսիբիլիզատորները,  թթվածինը թթվածնի ռեակտիվ ձեւերի են վերածում, որոնք գրոհում են բակտերիաների վրա: Գիտնականներին հաջողվել է հիբրիդային սենսեիբիլիզատոր ստեղծել, որն ազնիվ մետաղների նանոմասնիկներ եւ ամֆիֆիլային պոլիմերներ է պարունակում՝ մոլեկուլային ֆոտոսենսիբիլիզատորները որսալու համար:

Մետաղը ուժեղացնում է ֆոտոսենսիբիլիզատորի ներուժը՝ խթանելով թթվածնի առավել ռեակտիվ ձեւերի արտադրությունը՝ միաժամանակ կենտրոնացնելով սենսիբիլիզատորները մեկ տեղում, ինչը նրանց թույլ է տալիս ավելի լավ խոցել բակտերիալ պատը:

Հիբրիդային ֆոտոսենսիբիլիզատորը կարելի է արտադրել սփրեյի կամ գելի տեսքով: Դրանցով հարմար կլինի մշակել աշխատանքային մակերեսները, վերքերը, քաղցկեղից կամ սնկերից խոցված մաշկային հատվածը, նշում են գիտնականները: Այս նյութերը ներթափանցում են մաշկի մեջ: Ավելին, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք նաեւ շատ արդյունավետ կերպով ոչնչացնում են եղունգների վրա առաջացած սնկերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում