Ծագումնաբաններն աշխատում են թոքերի քաղցկեղի բուժման նոր մեթոդների ուղղությամբ

20 օգոստոսի, 2018  23:49

Թոքերի քաղցկեղն աշխարհի ամենատարածված հիվանդություններից մեկն է եւ դրանից մահացությունը դեռեւս շատ բարձր  է, քանի որ, որպես կանոն, բավական ուշ են հայտնաբերվում, երբ հիվանդներին այլեւս հնարավոր չէ օգնել: Այսօր քաղցկեղի այս տեսակի դեմ պայքարում գիտնականները շեշտը դնում են գենոմի փոփոխության վրա:

Հաստատվել է, որ քաղցկեղի առաջացման համար պատասխանատու է 15q25 քրոմոսոմը, որը վերահսկում է մարդու օրգանիզմում կատարվող կարեւոր կենսաբանական գործընթացները եւ ազդում է իմունային համակարգի վրա:

Dartmouth's Geisel School of Medicine-ից գիտնականները պարզել են, որ եթե արգելափակվի տվյալ քրոմոսոմը, ապա կարելի է հաղթել թոքերի քաղցկեղին, որը շատ երկրներում այսօր մահացության առաջատարն է:

Ավելի վաղ հաստատվել էր, որ յուրաքանչյուր մարդու մոտ ծխախոտից կախվածության տարբեր աստիճան է: Որոշակի գեներ, որոնք պատասխանատու են նիկոտինային ընկալիչների արտադրության համար, պարունակում են մուտացիաներ, որոնք խոսում են կախվածության աստիճանի եւ վաղ մահացության վտանգի մասին որպես թոքերի քաղցկեղի հետեւանք:

Թոքերի քաղցկեղի նկատմամաբ լոկուսի ընկալունակությունը արտացոլվում է 15q25 քրոմոսոմի վրա  ացետիլխոլինի նիկոտինային ընկալիչի գենետիկ միավորով: Արդյունքում նատվում է կախվածության ուժեղացում, որպես ներքին հսկողական մեխանիզմի խախտման արդյունք, որը սովորաբար ներգրավված է թմրանյութի ազդեցությանը մարմնի ռեակցիային: Նորմալ իրավիճակում նիկոտինի չափից շատ քանակությունը տվայլ ընկալիչների կողմից ընկալվում է որպես վտանգավոր իրավիճակ, ինչն օրգանիզմին ստիպում է քիչ օգտագործել այդ նյութը:

Փոփոխված ընկալիչներով մարդկանց մոտ այս մեխանիզմը պատշաճ կերպով չի աշխատում: Արդյունքում նրանք մեծ քանակությամբ թմրանյութեր են օգտագործում՝ չզգալով, որ պետք է կանգ առնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում