«Էրեբունի» ԲԿ-ն ձեռք է բերել վերջին սերնդի ուլտրաձայնային սարքավորում (ֆոտո)

18 սեպտեմբերի, 2018  16:15

GENERAL ELECTRIC VOLUSON E10 ուլտրաձայնային սարքավորումը  լավագույնն է  ամբողջ աշխարհում եւ դեռեւս նորություն է նույնիսկ զարգացած երկրների առաջատար կլինիկաների համար:Այն նախորդներից անհամեմատ հզոր է, գերարագ, ունի բազմաթիվ  նոր ֆունկցիաներ:

GENERAL ELECTRIC VOLUSON E10 սարքով պտղի հետազոտությունը որակական բացարձակ ճշգրիտ պատկեր է հաղորդում՝ տալով ոչ միայն 3, այլեւ  4D  ծավալ, ունի նաեւ HD live ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս պտղի ներքին օրգանները տեսնել վաղ շրջանում՝ հայտնաբերելով արատները, եթե այդպիսիք կան:

Սարքն առանձնանում է նեյրոսոնոգրաֆիայի եւ կարդիոգրաֆիայի աննախադեպ  հնարավորություններով:

Այն հաջողությամբ կիրառվում է նաեւ գինեկոլոգիական հետազոտությունների համար:

GENERAL ELECTRIC VOLUSON E10 EXPERT դասի է:

 

  

https://erebunimed.com/arm/news.more/347

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում