Ավստրալուհին հանուն իր հանդեպ սիրո 8 տարի ձեւացրել է, թե հիվանդ է ձվարանների քաղցկեղով

19 սեպտեմբերի, 2018  21:37

Ավստրալուհի Կելլի Վալ Սմիթը 8 տարի ձեւացրել է, թե ձվարանների քաղցկեղով է հիվանդ՝ հանուն իր հանդեպ ուշադրության, իսկ արդյունքում ընտանիքին սնանկացրել է եւ կորցրել բոլոր ընկերներին, հայտնում է The Mirror պարբերականը:

Այս ընթացքում Հարավային Ավստրալիա նահանգի Ադելաիդա քաղաքի բնակիչ 40-ամյա Վալ Սմիթի ընտանիքի անդամներն ու ընկերները նրան տվել են 400 հազար ավստրալական դոլար: Վալ Սմիթը Facebook-ում կանոնավորապես գրառումներ է կատարել՝ խնդրելով իրեն բուժման համար փող ուղարկել:

Երբ խարդախությունը բացահայտվել է, ազգականները եւ ընկերները կեղծարարին դատի են տվել: Գործի քննության ընթացքում զոհերից մի քանիսը խոստովանել են, որ չեն կարողանում հիփոթեքը մարել, քանի որ խարդախին են տվել ամբողջ փողը: Նրա մայրը դստերն է նվիրել թոշակի գրեթե ամբողջ խնայողությունը: Տուժածների թվում են նաեւ նրա երեխաները: Վալ Սմիթի խորթ մայրը նշել է, որ նրա գործողությունները «ընտանիքը կործանել» են:

Բանտարկված լինելով՝ ավստրալուհին դատարանին հղած պարզաբանող նամակ է գրել, որում խոստովանել է, որ շրջապատողներին խաբել է, որպեսզի «բոլորն իրեն սիրեին եւ գնահատեին»:

Կինը բոլոր դրվագներով իրեն մեղավոր է ճանաչել եւ կրկին դատարանի առջեւ կկանգնի հոկտեմբերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում