Ռուսաստանից հայտնի բժիշկը էնդոսկոպիկ վիրահատություններ կկատարի «Էրեբունի» ԲԿ–ում (ֆոտո)

19 սեպտեմբերի, 2018  18:50

Հոկտեմբերի 12-ին «Էրեբունի» ԲԿ-ում էնդոսկոպիկ եղանակով վիրահատություններ կկատարի հայտնի  բժիշկ, Պետերբուրգի Պավլովի անվան համալսարանական կլինիկայի էնդոսկոպիկ վիրաբուժության եւ անհետաձգելի բժշկության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Սմիրնովը:

Այն հիվանդները, որոնց ախտորոշված է ախալազիա, էզոֆագոսպազմ, ցենկերի դիվերտիկուլ, հերթագրման համար կարող են նախապես դիմել «Էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ ծառայություն:

Հարցերի եւ տեղեկատվության համար դիմել «էրեբունի» ԲԿ էնդոսկոպիկ վիրաբուժության ծառայություն կամ զանգահարել 010.47.11.00 տեղեկատու կամ 098.31.66.88 հեռախոսահամարներով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում